Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ. 1. Ընկերությունն իրավունք ունի օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ստեղծել հիմնարկներ: Ընկերության հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերության ստեղծած կազմակերպությունը: Օտարերկրյա պետություններում հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ. 2. Ընկերության հիմնարկների հիմնադրման մասին որոշումներն ընդունում է խորհուրդը: Ընկերության հիմնարկը հիմնադրված է համարվում համապատասխան որոշման ընդունման պահից. 3. Ընկերության հիմնարկներն իրավաբանական անձինք չեն և գործում են Ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա: Հիմնարկների գույքը տրամադրում է դրանք ստեղծած Ընկերությունը: Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, Ընկերության հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը: Հիմնարկի գույքը հաշվառվում է ինչպես դրա առանձին հաշվեկշռում, այնպես էլ Ընկերության հաշվեկշռում: Հիմնարկի ղեկավարներին նշանակում է Ընկերությունը. 4. Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ հիմնարկների մասին. 5. Հիմնարկները գործում են դրանք ստեղծած Ընկերության անունից: Հիմնարկների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած Ընկերությունը: |