FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  58

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։ Սույն օրենքը գործողության մեջ է դրվում սույն հոդվածով սահմանված ժամկետներում.
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում.
3. Սույն օրենքի 6-րդ գլուխը գործողության մեջ է դրվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 6-րդ մասով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական ակտերն ընդունվելու օրվան հաջորդող 10-րդ օրվանից։ուղղ.
4. Սույն օրենքի՝ սույն հոդվածի 3-րդ մասում չնշված դրույթները գործողության մեջ են դրվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն և «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքները մինչև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ սույն օրենքի դրույթները գործողության մեջ դրվելու ժամկետը.
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վիճակախաղերի և շահումով խաղերի բնագավառում տրված լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված պահանջներին՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետից հետո՝ 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում այդ լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված.
7. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետն սկսված և չավարտված ստուգումները, ուսումնասիրությունները և օրենքով նախատեսված գործողությունները շարունակվում են, և դրանց արդյունքներն ամփոփվում են մինչև նույն մասով սահմանված ժամկետը՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  58

8. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետից հետո հայտնաբերված՝ մինչև նույն մասով սահմանված ժամկետը կատարված խախտումների համար կիրառվում են մինչև նույն մասով սահմանված ժամկետը գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները.
9. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրվանից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը և «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-263-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: