Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 93 Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները. 1. Օրենսգրքի 91-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվարկման նպատակով ակցիզային հարկի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 1) ակցիզային հարկ վճարող չհամարվողները. 2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքը վերագրվում է ակցիզային հարկից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերի. 3) եթե հարկային հաշիվը Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն համարվում է անապրանք փաստաթուղթ. 4) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է անվավեր: |