FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Վարքագծի կանոնները.
1. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով.
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա։ Քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, կիրառվում են քննիչի վարքագծի կանոնները: Գլխավոր դատախազի տեղակալների կողմից այն վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերում, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին, կիրառվում են դատախազի վարքագծի կանոնները.
2. Պատգամավորի, դատավորի, դատախազի, քննիչի վարքագծի կանոնները սահմանվում են այլ իրավական ակտերով.
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պահպանել սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները.
4. Հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը.
5. Քաղաքացիական ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

6. Այլ հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում: Դրանց չսահմանման դեպքում գործում են քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները.
7. Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով.
8. Հանրային ծառայողի վարքագծի կանոնների պահպանման կառուցակարգեր կարող են սահմանվել տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտերով, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների.
9. Վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում: