FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվում են պետության պաշտպանության ներքո: Միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով լիազորված պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավունք ունեն միջամտել նրանց ծառայողական գործունեությանը: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` ազգային անվտանգության մարմինների աշխատակցի և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության և գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ծառայողական պարտականությունները կատարող ազգային անվտանգության մարմինների աշխատակցին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ: Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում և կազմակերպություններում, ինչպես նաև հանցավոր խմբերում ազգային անվտանգության մարմինների հատուկ առաջադրանք կատարած (կատարող) աշխատակիցների վերաբերյալ եղած տեղեկությունները պետական գաղտնիք են ու կարող են հրապարակվել միայն նշված աշխատակիցների գրավոր համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցը պատասխանատվություն չի կրում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրմամբ հանցագործություն կատարած անձին պատճառած ֆիզիկական կամ նյութական վնասի համար: