Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 100 Ապրանքների ձևակերպումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով. 1. «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան. 2. «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Միության անդամ երկրներում ձևակերպված ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում նշված մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային ձևակերպում չի պահանջվում. 3. Եթե «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակում Միության անդամ պետություններում վճարվել են ապրանքների ներմուծման՝ օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերից ցածր դրույքաչափով մաքսատուրքեր, կամ եթե ներմուծվող ապրանքները պատրաստված են այնպիսի հումքից, որի ներմուծման ժամանակ Միության անդամ պետություններում կիրառվել են մաքսատուրքի արտոնություններ, կամ եթե ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող կարգավորումները Միության անդամ պետությունում չեն կիրառվել, ապա ներմուծման մաքսատուրքերի լրացուցիչ գումարների վճարումը և Հայաստանի Հանրապետությունում առկա կարգավորումներին համապատասխանող անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են դրանց հայտարարագրման ժամանակ: |