Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 291 Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը. 1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար իրավաբանական անձը մաքսային մարմին էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացնում է դիմում, որի ձևը, լրացման կարգը, ինչպես նաև նշված դիմումում ներառված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հանձնաժողովը. 2. Իրավաբանական անձը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հետ ներկայացնում է Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովումը հավաստող փաստաթղթի բնօրինակները, որոնք ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են. 3. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով իրավաբանական անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ներկայացված դիմումը մաքսային մարմիններն ուսումնասիրում են հնարավորին չափ կարճ ժամկետում, որը չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը: |