FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  84

ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ.
1. Պարտավոր անձը հարկադրանքի միջոցների կիրառման մասին պետք է նախազգուշացվի: Նախազգուշացման մեջ պետք է սահմանվի համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, որի ընթացքում պարտավոր անձին կարող է հնարավորություն տրվել, որպեսզի նա դա կատարի իր համար ընդունելի և օրենքով չարգելված եղանակներով.
2. Փոխարինող գործողության կատարման առիթով նախազգուշացման մեջ պետք է նշվի ծախսերի նախահաշիվը, որը չի կարող խոչընդոտել հետագա պահանջներ ներկայացնելու համար, եթե փոխարինող գործողության կատարումն առաջացնի ավելի մեծ ծախսեր.
3. Տուգանք կիրառելու նախազգուշացման մեջ պետք է նշվի տուգանքի որոշակի չափը.
4. Նախազգուշացումը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ պարտականությունը չի կատարվել, կամ կատարողական մարմինը չի դիմել անմիջական հարկադրանքի միջոցի կիրառմանը: Այդ ընթացքում նախազգուշացումը կարող է փոփոխություններ կրել.
5. Նախազգուշացումը պետք է կազմվի գրավոր և սույն օրենքով վարչական ակտերի հանձնման համար սահմանված կարգով հանձնվի պարտավոր անձին: