FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Կատարողական թերթի բովանդակությունը.
1. Կատարողական թերթում պետք է նշվեն`
    1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.
    2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.
    3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
    4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.
    5) դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մասը.
    6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
    7) կատարողական թերթ տալու դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը կամ նշում՝ կատարողական թերթն առանց դիմումի տրամադրված լինելու մասին.
    8) կատարողական թերթ տալու տարին, ամիսը և ամսաթիվը: Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանը այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում: Եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը.
2. Կատարողական թերթը կազմում և ստորագրում է դատավորը, իսկ գործի կոլեգիալ քննության դեպքում՝ դատական նիստը նախագահողը.
3. Կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

4. Կատարողական թերթում վրիպակ հայտնաբերվելու դեպքում հարկադիր կատարողի, պարտապանի կամ պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը որոշում է կայացնում վրիպակի ուղղում կատարելու մասին և կատարողական թերթի ճշգրտված տարբերակն ու համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ուղարկում է կողմերին և հարկադիր կատարման ծառայություն: Կատարողական թերթում վրիպակի ուղղումը կարող է կատարվել մինչև կատարողական թերթի կատարումը: