FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  117

Տուժանքը ոչ դրամական պահանջը չկատարելու համար (աստրենտ).
1. Դատարանը պահանջատիրոջ պահանջով կարող է պարտապանից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձման ենթակա դրամական տուժանք (աստրենտ) նշանակել քաղաքացիական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ բաժնի հինգերորդից յոթերորդ ենթաբաժիններով քննվող գործերի) և վարչական գործերով կայացված եզրափակիչ դատական ակտերով հաստատված ոչ դրամական պահանջը չկատարելու համար.
2. Աստրենտ նշանակելու պահանջ ներկայացրած պահանջատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվում, իսկ պատճառվող վնասի չափն աստրենտ նշանակելիս և դրա չափը փոփոխելիս հաշվի չի առնվում.
3. Աստրենտը նշանակվում է համապատասխան ոչ դրամական պահանջը սահմանող եզրափակիչ դատական ակտով, եթե դրա մասին ներկայացվել է առանձին հայցապահանջ (նախնական աստրենտ).
4. Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կարող է աստրենտ նշանակել պահանջատիրոջ դիմումով, եթե նախնական աստրենտ չի նշանակվել, ինչպես նաև պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով կարող է փոփոխել նշանակված աստրենտի չափը կամ դադարեցնել այն։ Եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո աստրենտ նշանակելը և նախնական աստրենտի չափը փոփոխելը համարվում են վերջնական աստրենտի նշանակում.
5. Աստրենտ չի նշանակվում, եթե կատարման ենթակա ակտով հաստատված ոչ դրամական պահանջը բխում է քաղաքացիաիրավական պայմանագրից, և օրենքով կամ այդ պայմանագրով տվյալ պահանջը չկատարելու համար վնասի հատուցման կամ տուժանքի (տույժի, տուգանքի) այլ չափ է նախատեսված։ Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների դեմ նրանց հաճախորդների պահանջների, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված հանրային ծառայությունների մատուցման պայմանագրերով ծառայություն ստացողների պահանջների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի իմաստով արտադրողների (կատարողների, վաճառողների) դեմ սպառողների պահանջների և աշխատանքային պայմանագրերից բխող աշխատողների պահանջների նկատմամբ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  117

6. Վերջնական աստրենտ չի նշանակվում, իսկ նշանակված աստրենտը դատարանի որոշմամբ դադարեցվում է, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում կատարման ենթակա ակտով հաստատված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
7. Եթե կատարման ենթակա ակտով պահանջատերերը կամ պարտապանները մեկից ավելին են, ապա դատարանն աստրենտ նշանակելիս որոշում է համապատասխանաբար այն վճարելու պարտականության և ստանալու իրավունքի բաժինները կամ դրանց համապարտությունը և համիրավությունը։ Բոլոր դեպքերում աստրենտ չի կարող նշանակվել այն պարտապանի նկատմամբ, որի դեմ նման պահանջ չի ներկայացվել, և այն պահանջատիրոջ օգտին, որը նման պահանջ չի ներկայացրել։