Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10 Վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկումը. 1. Գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով. 2. Գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով. 3. Նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով. 4. Գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: |