FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  214

Վճիռ կայացնելիս հաշվի առնվող հանգամանքները.
1. Վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար.
2. Դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝
    1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.
    2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը կամ անհատական իրավական ակտը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, դրանից ազատելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի, իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի ներքին իրավական ակտով սահմանված կարգը.
3. Այն դեպքերում, երբ վիճարկվող անհատական իրավական ակտն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար: