FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  424

Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը.
1. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում.
2. Դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող այլ անձանց.
3. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշմամբ կամ գործի քննության ընթացքում դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կասեցնել դատական ակտի կամ դրա մի մասի կատարումը.
4. Բողոքարկվող դատական ակտի կամ դրա մի մասի կատարման կասեցումը պահպանվում է մինչև բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատական ակտի վերանայման վարույթը կարճվելու դեպքում` մինչև այդ մասին դատական ակտի հրապարակումը: