Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Կրթության ոլորտի Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում. 1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում Կրթության ոլորտի Լիազոր մարմինը` 1) ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ. 2) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը և բացառում ընտանեկան և կենցաղային բռնության խրախուսման դրսևորումները դասագրքերում և կրթական նյութերում, ինչպես նաև կրթական ծրագրերում ընդգրկում է նյութեր ընտանեկան և կենցաղային բռնության բնույթի, ընտանիքի և հանրության վրա դրա ազդեցության և ավանդական ընտանեկան և կենցաղային արժեքների մասին: |