FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

5. Հարկային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, հարկային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների, զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը).
1. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս հարկային հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրելու`
    1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
    2) հարկային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
    3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
    4) հարկային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
2. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործելու`
    1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
    2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս.
3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք.
4. Հարկային մարմնի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Հարկային մարմնի սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների և ծառայողական պարտականությունների, սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով: