Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 24 Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի լիազորությունները երեխայի պաշտպանության շրջանակում. 1. Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմինը՝ 1) իր իրավասությունների շրջանակում մշակում և իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը. 2) սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի սոցիալական ծառայությունների չափորոշիչները և իրականացնում է դրանց մշտադիտարկումը, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված և այդ օրենքով այլ մարմիններին լիազորված դեպքերի. 3) մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ՝ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի ընդունման միջոցով, պատրաստում է մասնագիտական հսկողության արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք և տրամադրում է համապատասխան մարմիններին, ինչպես նաև հաստատում է համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության կարգն ու տեղեկանքի ձևը. 4) քաղաքականության իրականացման շրջանակում մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման կազմակերպումը, այլընտրանքային խնամքի բոլոր ձևերը, ինչպես նաև երեխայի պաշտպանության շրջանակում տրամադրվող այլ ծառայություններ, պատրաստում է մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք ու տրամադրում է համապատասխան մարմիններին: Հաստատում է որդեգրման, այլընտրանքային խնամքի և երեխայի պաշտպանության շրջանակում այլ ծառայությունների մշտադիտարկման կարգն ու տեղեկանքի ձևը. 5) տրամադրում է մասնագիտական աջակցություն և մեթոդական պարզաբանում երեխաների պաշտպանության հարցերի և քաղաքականության վերաբերյալ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 24 6) ապահովում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների և երեխաների պաշտպանության, այլընտրանքային խնամքի կազմակերպման և որդեգրման ոլորտում աշխատող՝ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատողների, մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի անդամների, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների, ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունների և ցերեկային կենտրոնների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը. 7) հաստատում է երեխայի պաշտպանության ոլորտում ուսուցման և վերապատրաստման մոդուլները և դրանց բովանդակությունը. 8) ստեղծում և կառավարում է երեխաների պաշտպանության տեղեկատվական ենթահամակարգը, որը հանդիսանում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի մաս: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպությունները, այդ թվում՝ դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը տրամադրում կամ մուտքագրում են պահանջվող տվյալները երեխայի պաշտպանության ենթահամակարգ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով. 9) ուսումնասիրելով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունը՝ իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների ուղեգրում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններ, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների. 10) ապահովում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման դասընթացները և վերապատրաստումը, ինչպես նաև որդեգրել ցանկացող հաշվառված անձանց նախապատրաստական դասընթացները, հաստատում է նշված դասընթացների և վերապատրաստումների պայմաններն ու կարգը, վկայականի օրինակելի ձևը. 11) հաստատում է երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձևը և լրացման կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 24 12) հաստատում է երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատանքի իրականացման, այդ թվում՝ գնահատման, մշտադիտարկման, երեխայի պաշտպանության պլանի մշակման համար անհրաժեշտ՝ օրենսդրությունից բխող ընթացակարգերը, մեթոդական ուղեցույցները և ձևաթղթերը: |