FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  82

Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի քննությունը.
1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր, բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով.
2. Դիմումում պետք է մատնանշվի Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքը.
3. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև դիմումին պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը հավաստող ապացույցներ.
4. Սահմանադրական դատարանի այն դատավորը, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում նրա պարտականությունները.
5. Պատշաճ ծանուցված՝ Սահմանադրական դատարանի դատավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար.
6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով.
7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը.
8. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման: Դիմումից հրաժարումը ձևակերպվում է դիմող դատավորների միաձայն համաձայնությամբ.
9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) դիմումը մերժելու մասին.
    2) Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու մասին:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  82

10. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը.
    1) նախազգուշացում.
    2) նկատողություն.
    3) խիստ նկատողություն.
11. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ.
12. Եթե խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նախազգուշացում ստանալու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող.
13. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ամրագրող օրենքի սահմանադրականությունը և, հանգելով դրանց՝ Սահմանադրությանը հակասելու համոզմանը, ընդունում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը: