FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  30

Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ.
1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը.
2. Պրոբացիայի ծառայողն ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ, այցելում է դատապարտյալի՝ հանրային աշխատանքների կատարման աշխատավայր՝ եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և տվյալ աշխատավայրի վարչակազմից (այսուհետ՝ հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ) պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողի առաջին այցելությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ իրականացվում է հանրային աշխատանքներն սկսելու օրը.
3. Հանրային աշխատանքների ոչ պատշաճ կատարման կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու դեպքերում հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը.
4. Դատապարտյալի՝ պատժից ազատվելուց երկու շաբաթ առաջ, ինչպես նաև ազատվելուց անմիջապես հետո Պրոբացիայի ծառայությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների համապատասխանաբար սպասվելիք կամ փաստացի ավարտի մասին.
5. Հանրային աշխատանքների ցանկը, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի ընտրության կարգը, հանրային աշխատանքների ներգրավման համար Պրոբացիայի ծառայության, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի և դատապարտյալի միջև պայմանագրի օրինակելի ձևը, աշխատաժամերի հաշվառման և ժամանակացույցի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: