FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  44

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխությունը.
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրում.
2. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց և բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի.
2.1. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները: 4. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: