FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

ՈւՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ.
1. Լիազոր մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցում է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում.
2. Ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`
    ա) ներքին արտադրության նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների նկարագրությունը, ներառյալ` տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառությունը.
    բ) դիմողների և Լիազոր մարմնին հայտնի ներքին նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողների անունները, հասցեները.
    գ) ուսումնասիրվող ապրանքի ծագման երկրի(ների) անունը(ները).
    դ) գործի առնչությամբ ստացված տեղեկատվության ամփոփագիրը, որի վրա հիմնված է ներմուծման աճող ծավալների, լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի վերաբերյալ պնդումը.
    ե) տեղեկություն` ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորության մասին.
    զ) ուսումնասիրությունների անցկացման ժամանակացանկը, ներառյալ` - ժամանակավոր միջոցառման կիրառման նախատեսվող ժամկետը, - ուսումնասիրությունն սկսելու և ավարտելու նախատեսվող ժամկետները, - ժամկետը, որի ընթացքում շահագրգիռ կողմերը պետք է Լիազոր մարմին հայտնեն ուսումնասիրությանը մասնակցելու իրենց ցանկության մասին, - ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են իրենց տեսակետները գրավոր ներկայացնել Լիազոր մարմին, - ժամկետը, որի ընթացքում մասնակից շահագրգիռ կողմերը կարող են դիմել Լիազոր մարմին` խորհրդակցություններ կազմակերպելու համար: