Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Պատասխանատվությունը. 1. Մասնակից կազմակերպությունների պատասխանատվությունը կենտրոնացված թողարկողի նկատմամբ սահմանափակվում է կենտրոնացված թողարկողի կողմից տրամադրված ապահովված հիպոտեկային վարկերի դիմաց համապատասխան ապահովում տրամադրելու և այդ վարկերով ստանձնված պարտականությունները պատշաճ կատարելու պարտականությամբ, որը հնարավորություն կտա կենտրոնացված թողարկողին թողարկել հիպոտեկային պարտատոմսեր՝ սույն օրենքով սահմանված կարգով: Կենտրոնացված թողարկողի և մասնակից կազմակերպության միջև կնքված պայմանագրով մասնակից կազմակերպության վրա կարող է դրվել լրացուցիչ պատասխանատվություն՝ կենտրոնացված թողարկողի հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերի լիարժեք պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու նպատակով: |