Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 188 Հետաքննություն կատարելու հիմքը, սկիզբն ու ավարտը. 1. Հետաքննությունը կատարվում է նախաձեռնված քրեական վարույթի մասին հետաքննության մարմնի կողմից պատշաճորեն տեղեկանալու հիմքով: Հետաքննությունն սկսվում է միայն նախաքննությունը սկսելուց հետո. 2. Հետաքննության շրջանակներում գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել բացառապես քննիչի հանձնարարության հիման վրա. 3. Հետաքննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են կատարվել քննիչի հանձնարարությամբ կամ հետաքննության մարմնի նախաձեռնությամբ. 4. Հետաքննության շրջանակներում կատարված գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները անհապաղ ներկայացվում են քննիչին. 5. Հետաքննությունն ավարտվում է նախաքննության հետ միաժամանակ: Նախաքննության ավարտման պահին շարունակվող գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվում են: |