Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 408 Բացառիկ վերանայման արդյունքով կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը. 1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը. 2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա. 3. Բացառիկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Վերաքննիչ դատարանի դատական ակտը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված վճռաբեկության կարգով. 4. Բացառիկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտը ողջամիտ ժամկետում ուղարկվում է բողոքը բերած անձին և տվյալ վարույթի մասնավոր մասնակիցներին. 5. Բողոքարկվող դատական ակտը բացառիկ վերանայման կարգով բեկանվելու և վարույթը ստորադաս դատարան փոխանցվելու դեպքում վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` բացառիկ վերանայում իրականացրած դատարանի սահմանած ծավալով: ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ |