FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2

ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը. Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձևից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ): ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման և հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա և միջազգային բարեգործական կազմակերպությունները):