Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների իրավունքները. 1. Ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձինք և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն՝ 1) տեղեկատվություն ստանալու մթնոլորտային օդի վիճակի, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրների մասին. 2) մասնակցելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորելու դրանք. 3) մասնակցելու մթնոլորտային օդի որակի վրա վնասակար ազդեցություն ունեցող՝ նախատեսվող տնտեսական կամ այլ գործունեության վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումների. 4) քննարկելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնելու դրանց բարելավման համար. 2. Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան՝ իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը: |