FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  33

Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները.
1. Հաշվեքննության առաջադրանքում նշված հաշվեքննության օբյեկտի ղեկավարն իրավասու է՝
    1) ծանոթանալու հաշվեքննության հաշվետվության նախագծին և ներկայացնելու իր գրավոր մեկնաբանությունները դրա վերաբերյալ.
    2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հաշվեքննողների գործողությունները.
2. Հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է՝
    1) հաշվեքննողներին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով.
    2) հաշվեքննողի առաջարկած ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն և փաստաթղթեր.
    3) կազմակերպել և ապահովել հաշվեքննողի մասնակցությամբ հաշվեքննության ընթացակարգերի իրականացումը, այդ թվում՝ հաշվեքննողի պահանջով կազմակերպել հաշվեքննողի մասնակցությամբ հաշվառման (գույքագրման) իրականացում, ստորագրել բանավոր հարցման արձանագրությունները՝ ըստ անհրաժեշտության արձանագրությանը կից ներկայացնելով արձանագրության բովանդակության վերաբերյալ գրավոր առարկություններ.
    4) չխոչընդոտել հաշվեքննության ընթացքը.
3. Հաշվեքննողի՝ հաշվեքննությանը վերաբերող՝ սույն օրենքով սահմանված իրավունքներից բխող պահանջները պարտադիր են հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց համար.
4. Հաշվեքննության առաջադրանքին կից հաշվեքննության օբյեկտին տրամադրվում է հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկատվություն: