Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 221 Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները. 1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝ 1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ. 2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր. 3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ. 4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում. 2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝ 1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին. 2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից: |