FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  25

Խորհրդի անդամների նշանակման կարգը և լիազորությունների դադարումը.
1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով կարգավորող պետական մարմինը ձևավորում է ժամանակավոր մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով).
2. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, ներառյալ՝ նախագահը, որին առաջին նիստի ժամանակ բաց քվեարկությամբ ընտրում են Մրցութային հանձնաժողովի անդամները.
3. Մրցութային հանձնաժողովի նախագահը և անդամները պաշտոնավարում են մինչև Խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը.
4. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, Հեռարձակողի կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
5. Մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը.
6. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունն սպասարկում է կարգավորող պետական մարմինը.
7. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է Մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը.
8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով.
9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը թափուր տեղն առաջանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Մրցութային հանձնաժողով ձևավորելու համար գրավոր տեղեկացնում են կարգավորող պետական մարմնին.
10. Մրցութային հանձնաժողովը ձևավորվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Կառավարության և կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածում Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ.
11. Հայտարարության մեջ նշվում են`
    1) թափուր պաշտոնի թեկնածուին ներկայացվող պահանջները.
    2) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը և ժամը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  25

12. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից.
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ մրցույթի արդյունքով ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ.
14. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով.
15. Փաստաթղթերը ներկայացվում են կարգավորող պետական մարմին մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Մրցութային հանձնաժողովը չի քննարկում.
16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում.
17. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը Մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց.
18. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռարձակման ոլորտի մասնագետներ.
19. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ».
20. Մրցույթի արդյունքով Մրցութային հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) մրցույթը չկայացած համարելու և նոր մրցույթ անցկացնելու մասին.
    2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին.
21. Մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող է ճանաչում մեկ մասնակցի.
22. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին.
23. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը.
24. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  25

1) հրաժարական է տվել.
    2) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում.
    3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերի.
    4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
    5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
    6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    7) չի կատարել սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունները.
    8) հրաժարվել է մասնակցել Խորհրդի նախագահի ընտրության քվեարկությանը.
    9) մահացել է: