Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 284 Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասարակայնությանը տեղյակ պահելը. Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 172, 174, 174-2 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմինը (պաշտոնատար անձը) խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում է նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը, իսկ սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված խախտումների վերաբերյալ գործեր քննելու դեպքում` աշխատանքի (ուսման) վայրի հիմնարկի, կազմակերպության և ուսումնական հաստատության ղեկավարին: Սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշման մասին տեղեկացվում է նաև այն հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային կամ ոստիկանությանը, որոնք դատարան են ուղարկել մանր հափշտակման վերաբերյալ արձանագրությունը: Սույն օրենսգրքի 43, 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով,115-119, 121, 122 հոդվածներով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող պաշտոնատար անձինք չարանենգ խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում են նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը: |