Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 38 ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ. 1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու), կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք: Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման). 2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, համագործակցելով լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը. 3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը. 4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը: |