Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 32 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 6-րդ հոդվածի 2-5-րդ մասերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-9-րդ մասերի, 10-րդ հոդվածի 7-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 18-րդ հոդվածի, 22-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի 4-րդ մասի, 26-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի. 2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-5-րդ մասերը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-9-րդ մասերը, 10-րդ հոդվածի 7-րդ մասը, 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 18-րդ հոդվածը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 4-րդ մասը, 26-րդ հոդվածի 2-7-րդ մասերը, 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ և 10-րդ կետերից, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից, 24-րդ հոդվածից, 27-րդ հոդվածի 5-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին մասից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից, որոնք պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում. 3. Պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում գույքագրում են պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները և դրանք փոխանցում պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմին: Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-21-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: |