FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  72

Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը.
1. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`
    1) ընթացիկ ծախսեր.
    2) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր.
    3) պահուստային հիմնադրամի ձևավորում անձանց պատճառված վնասի (այդ թվում` վարչարարության հետևանքով) հատուցման (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված միջոցների վերականգնման համար.
    4) խրախուսման ֆոնդ.
    5) Կառավարության կողմից սահմանված այլ ուղղություններ.
1.1. Պահուստային հիմնադրամի միջոցների անբավարարության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում իրականացնող վարչական մարմնի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են պահուստային հիմնադրամի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով.
1.2. Օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են պահուստային հիմնադրամի համալրմանը: 3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի եկամուտների և ծախսերի դրական տարբերության դեպքում տարբերությունն ուղղվում է պետական բյուջե.
4. Եկամուտների և ծախսերի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնին տրվում են հաշվետվություններ.
5. Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի աշխատակիցների խրախուսման ֆոնդից աշխատակիցների պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը.
6. Պահուստային հիմնադրամի օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Կառավարությունը: