Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` 1) դատախազ` գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական դատախազի տեղակալները, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների տեղակալները, Երևան քաղաքի դատախազի տեղակալները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները. 2) դատախազություն` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի դատախազությունը, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունները, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները. 3) դատախազության կառուցվածքային ստորաբաժանում՝ գլխավոր դատախազության և զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործող վարչություն և բաժին. 4) դատախազական ակտ՝ որոշում, հրաման, կարգադրություն, միջնորդագիր, հանձնարարական, հանձնարարություն. 5) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ դատախազներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթների իրականացմանն աջակցող ստորաբաժանում: |