FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  43

Նվազեցման մեթոդը (մեթոդ 4).
1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է սույն հոդվածին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարատուի դիմումի հիման վրա սույն հոդվածի և սույն Օրենսգրքի 44-րդ հոդվածի կիրառման հերթականությունը կարող է փոփոխվել.
2. Այն դեպքում, երբ գնահատվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքները Միության մաքսային տարածքում վաճառվում են այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են Միության մաքսային տարածք, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում ապրանքի միավորի այն գինը, որով գնահատվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնք Միության մաքսային տարածքում այդպիսի վաճառք են իրականացնում՝ գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում՝ հետևյալ գումարները նվազեցնելու պայմանով՝
    1) միջնորդին (գործակալին) սովորաբար վճարվող կամ վճարման ենթակա վարձատրությունը կամ գնի հավելումը, որը սովորաբար կատարվում է շահույթ ստանալու և ընդհանուր ծախսերը (առևտրային և կառավարչական ծախսերը) ծածկելու համար՝ այն չափերով, որոնցով դրանք սովորաբար տեղի են ունենում Միության մաքսային տարածքում՝ միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի դեպքում.
    2) Միության մաքսային տարածքում իրականացված փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և ապահովագրության՝ սովորաբար իրականացվող ծախսերը և այդպիսի գործողությունների հետ կապված այլ ծախսեր.
    3) մաքսատուրքերը, հարկերը, վճարները և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կիրառվող այլ հարկեր, որոնք ենթակա են վճարման անդամ պետությունների տարածքում ապրանքների ներմուծման և (կամ) վաճառքի հետ կապված՝ ներառյալ անդամ պետությունների սուբյեկտների հարկերն ու վճարները և տեղական հարկերն ու վճարները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  43

3. Այն դեպքում, երբ գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու կամ դրան համապատասխան ժամանակահատվածում Միության մաքսային տարածքում չեն վաճառվում ո՛չ գնահատվող, ո՛չ գնահատվող ապրանքների հետ նույնական, ո՛չ գնահատվող ապրանքներին համանման ապրանքներ, այդպիսի ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ապրանքի միավորի այն գնի հիման վրա, որով համապատասխանաբար գնահատվող կամ նույնական կամ համանման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվելու օրվան ամենամոտ օրվա դրությամբ, սակայն ոչ ուշ, քան ներմուծման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո վաճառվում են Միության մաքսային տարածքում՝ այնպիսի քանակությամբ, որը բավարար է այդպիսի ապրանքի միավորի գինը սահմանելու համար և այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են.
4. Այն դեպքում, երբ ո՛չ գնահատվող, ո՛չ գնահատվող ապրանքների հետ նույնական, ո՛չ գնահատվող ապրանքներին համանման ապրանքները չեն վաճառվում Միության մաքսային տարածքում միևնույն վիճակում, որում դրանք ներմուծվել էին Միության մաքսային տարածք, հայտարարատուի դիմումի հիման վրա՝ գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է այդպիսի ապրանքների միավորի գնով, որով վերամշակումից (մշակումից) հետո դրանք ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են այնպիսի անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնցից նրանք գնում են այդ ապրանքները Միության մաքսային տարածքում՝ վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքը և սույն հոդվածի 2-րդ կետում նշված գումարները գնից նվազեցնելու պայմանով: Վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի նվազեցումն իրականացվում է վերամշակման (մշակման) արժեքին վերաբերող հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկությունների հիման վրա.
5. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հետևյալ դեպքերում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  43

հետագա վերամշակման (մշակման) արդյունքում գնահատվող ապրանքները կորցնում են իրենց անհատական հատկանիշները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, չնայած իրենց անհատական հատկանիշները կորցնելուն, վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքի մեծությունը կարող է ճշգրտորեն որոշվել. գնահատվող ապրանքները չեն կորցնում իրենց անհատական հատկանիշները, սակայն Միության մաքսային տարածքում վաճառվող ապրանքների այնքան աննշան մասն են կազմում, որ գնահատվող ապրանքների արժեքն էապես չի ազդում վաճառվող ապրանքների արժեքի վրա: Սույն հոդվածի 4-րդ կետը կիրառելու հնարավորությունը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից.
6. Միության մաքսային տարածքում գնահատվող կամ գնահատվող ապրանքների հետ նույնական կամ գնահատվող ապրանքներին համանման ապրանքների վաճառքը դիտարկելիս հաշվի չի առնվում դրանց վաճառքն այնպիսի անձանց, որոնք գնահատվող ապրանքներն արտադրելու և Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով մատակարարելու կապակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գնով օգտագործման համար տրամադրում են սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքներն ու ծառայությունները.
7. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ շահույթի և ընդհանուր այն ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը, որոնք կարող են լինել ապրանքների իրացման ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ծախսեր, դիտարկվում է որպես ապրանքի գնի հավելում, որը ծածկում է այդ ծախսերը, ինչպես նաև ապահովում է շահույթի ստացում՝ միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի դեպքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  43

Շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը հաշվի է առնվում ամբողջությամբ և որոշվում է հայտարարատուի ունեցած տեղեկությունների հիման վրա՝ այն դեպքում, երբ նրա կողմից տրամադրված տվյալները համադրելի են Միության մաքսային տարածքում միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի վերաբերյալ առկա տվյալների հետ: Այն դեպքում, երբ այդ տվյալները չեն համապատասխանում միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից սովորաբար ստացվող շահույթի և սովորաբար կատարվող ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) չափի մասին մաքսային մարմնի տրամադրության տակ եղած տվյալներին, մաքսային մարմինը շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարչական ծախսերի) գումարը կարող է որոշել իր ունեցած տվյալների հիման վրա.
8. Սույն հոդվածի նպատակներից ելնելով՝ օգտագործվում են միևնույն դասի կամ տեսակի այնպիսի ապրանքների վաճառքի մասին տվյալները, որոնք ներմուծվել են այն նույն պետությունից, որտեղից ներմուծվել են գնահատվող ապրանքները, ինչպես նաև այլ երկրներից ապրանքների մասին տվյալները: Այն հարցը, թե արդյոք գնահատվող ապրանքները և այն ապրանքները, որոնց հետ դրանք համեմատվում են, միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ են, որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին՝ հաշվի առնելով համապատասխան հանգամանքները: Ընդ որում, դիտարկվում է Միության մաքսային տարածք ներմուծված հնարավոր ավելի նեղ խմբի կամ շարքի միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքը՝ ներառյալ գնահատվող ապրանքները, որոնց վերաբերյալ կարող են տեղեկություններ տրամադրվել.
9. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը որոշում է ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան՝ իր տրամադրության տակ առկա տվյալների հիման վրա, այն էլեկտրոնային կամ գրավոր եղանակով տեղեկացնում է հայտարարատուին այդպիսի տվյալների աղբյուրների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված հաշվարկների մասին: