FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  334

Արտագնա մաքսային ստուգում անցկացնելու համար մաքսային և պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց՝ ստուգման ենթարկվող անձի օբյեկտ մուտք գործելու հնարավորության ընձեռումը.
1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) և ծառայողական վկայականները ներկայացնելու դեպքում, ստուգման ենթարկվող անձը պարտավոր է ապահովել այդ պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավված՝ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքը ստուգման ենթարկվող անձի օբյեկտ՝ արտագնա մաքսային ստուգում անցկացնելու համար: Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավված՝ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքը ստուգման ենթարկվող անձի բնակելի շինություններ թույլատրվում է, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
2. Եթե անդամ պետությունների օրենսդրությամբ առանձին օբյեկտներ մուտքի համար նախատեսված է հատուկ կարգ, ապա այսպիսի մուտքն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. Ստուգման ենթարկվող անձն իրավունք ունի մերժելու մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավված՝ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց՝ ստուգման ենթարկվող անձի օբյեկտ մուտքը, հետևյալ դեպքերում՝
    1) այդ պաշտոնատար անձանց կողմից արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) և (կամ) ծառայողական վկայականները չեն ներկայացվել.
    2) այդ պաշտոնատար անձինք արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ նշված չեն.
    3) այդ պաշտոնատար անձինք չունեն ստուգման ենթարկվող անձի օբյեկտ մուտք գործելու հատուկ թույլտվություն, եթե այդպիսի թույլտվությունն անհրաժեշտ է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
4. Եթե ստուգման ենթարկվող անձն առանց հիմնավորման մերժում է արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավված անդամ պետությունների այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքը ստուգման ենթարկվող անձի օբյեկտ, ապա կազմվում է համապատասխան ակտ (արձանագրություն)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  334

Եթե ստուգման ենթարկվող անձն առանց հիմնավորման մերժում է արտագնա մաքսային ստուգում անցկացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և արտագնա մաքսային ստուգման անցկացմանը մասնակցելու համար ներգրավված անդամ պետությունների այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտքը ստուգման ենթարկվող անձի օբյեկտ, ապա նրանք իրավունք ունեն դիմադրությունը ճնշելու և (կամ) փակ շինությունները բացելու միջոցով մուտք գործել այդ օբյեկտ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: