Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 97 Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման կասեցումը. 1. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցվում է Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածին և սույն հոդվածին համապատասխան. 2. Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել մինչև բացթողման կասեցման ժամկետի ավարտը՝ 1) Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքերում. 2) դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ հայտարարատուի գործողությունները իրավաչափ ճանաչվելու դեպքում. 3) Կոմիտեի սահմանած այլ դեպքերում. 3. Միության մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը կարող է սահմանել այն դեպքերը, երբ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողումը կասեցնելու մասին որոշման ուժը կորցրած ճանաչվելուց հետո բացթողման ժամկետները չեն վերսկսվում: |