Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 114 Ավարտված ապահովման վարույթի վերսկսումը եզրափակիչ դատական ակտի և դրամական պահանջ սահմանող վարչական ակտի հիման վրա. 1. Եթե հարկադիր կատարման է ներկայացվել եզրափակիչ դատական ակտը կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտը, որի կատարումն ապահովելու համար կայացվել էր ապահովման վարույթի հարուցման հիմք հանդիսացած կատարման ենթակա ակտը, ապա ավարտված ապահովման վարույթը սույն օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վերսկսվում է որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթ. 2. Ապահովման վարույթով կիրառված արգելանքները սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում գործում են որպես համապատասխան եզրափակիչ դատական ակտի կամ դրամական պահանջ սահմանող վարչական ակտի կատարման վարույթով կիրառված արգելանքներ, և դրանց վրա տարածվում են սույն օրենքով սահմանված՝ արգելանքներին վերաբերող ընդհանուր կանոնները։ |