Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակներն են՝ 1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը. 2) ամրագրել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի հիմնական երաշխիքները, իրավունքների խախտման դեպքում վերականգնել դրանք, ինչպես նաև չթույլատրել նրանց նկատմամբ որևէ խտրականություն. 3) ձևավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական հիմքերը. 4) նպաստել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, հայրենասիրական ոգով դաստիարակմանը. 5) կանխարգելել սոցիալական դժվարությունների առաջացումը. 6) ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատների) շրջանավարտների անկախ կյանքի անցման համար նպաստավոր պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրվելուց հետո շրջանավարտներն անցնում են անկախ կյանքի փուլ, որը, սույն օրենքի իմաստով, նշանակում է հաստատությունից դուրս ինքնուրույն ապրելակերպ՝ լիարժեք սոցիալականացման համար անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրմամբ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատների) շրջանավարտ հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման կարգերը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |