FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  425

Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը.
1. Գործին մասնակցող անձը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու կամ այն հանձնելու դատարան և գործին մասնակցող այլ անձանց.
2. Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 369-րդ կամ 398-րդ հոդվածներով սահմանված պահանջները.
3. Պատասխանը ներկայացնող անձը կարող է դատական ակտի վերանայման բողոքի պատասխանին կցել ապացույցներ.
4. Ներկայացված պատասխանին կցվում է պատասխանը, իսկ ապացույցներ ներկայացվելու դեպքում` նաև այդ ապացույցների պատճենները գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու ապացույցները.
5. Պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ: