Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը. Պետական կառավարման տարածքային մարմինները՝ ա) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում. բ) մասնակցում են պետական հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին. գ) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը ներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը. դ) ստեղծում են մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ և ուժեր. ե) հանձնարարականներ են տալիս պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ. զ) իրականացնում են մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը. է) իրականացնում են մարզի բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը. ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |