Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ article 4 Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը. 1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են՝ 1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները. 2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը. 3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն. 4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը. 5) ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների. 6) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի միասնական ղեկավարումն իրականացնող և կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը համակարգող՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները և նրանց իրավասության շրջանակը. 7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք. 8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը և դրա գործողության ժամկետները։ |