FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  19

Անտառային տնտեսություն վարող անձանց իրավունքները և պարտականությունները. Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից: Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են`
    ա) ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը.
    բ) ապահովել անտառների վերականգնումը և անտառազուրկ տարածքների անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
    գ) իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.
    դ) ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար հատկությունների պահպանումը.
    ե) նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը: