Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 31 Պատասխանատվությունը հանրային աշխատանքների կատարումից խուսափելու համար. 1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է Պրոբացիայի ծառայություն, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ կազմում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին. 2. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ. 3. Անչափահաս դատապարտյալի կողմից հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով միջնորդություն է ներկայացնում դատարան, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, անչափահաս դատապարտյալը չի սկսում կամ վերսկսում հանրային աշխատանքների կատարումը։ |