FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  45

Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը.
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, հրաժարումն ուժի մեջ մտնելու համար պետք է դիմի լիազոր մարմին իր համար ցանկալի օրվանից առնվազն վեց ամիս առաջ.
2. Դիմումում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
    1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.
    2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.
    3) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր.
    4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարվելու մասին դիմումում պետք է նկարագրվի ընդերքի այդ տեղամասը: Դիմումին կցվում են նաև`
    1) ընդերքի այդ տեղամասի նկարագրությունը.
    2) երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը և կից փաստաթղթերը.
    3) տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել.
4. Եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա լիազոր մարմինը, 30-օրյա ժամկետում քննարկելով դիմումը և երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը, դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր, որը կարող է պարունակել երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարման պայմաններ, որի մասին ծանուցում է դիմումատուին.
5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր`
    1) այն դիմումատուին, որը չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը.
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  45

2) եթե երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի մնացած տեղամասը չի կարող ընդերքօգտագործման պայմանագրի պայմաններին համապատասխան օգտագործվել, կամ չեն կատարվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները.
6. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված դիմումում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից`
    1) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամասին, ապա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, և երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը ենթակա է լուծման ընդերքի տեղամասի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազոր մարմնին հանձնելուց հետո.
    2) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և 41-րդ հոդվածը.
7. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից և պատասխանատվությունից: