FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  17

Դատավորի պատմուճանը, կնիքը, դրոշմակնիքը, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն և էլեկտրոնային ստորագրությունը.
1. Դատական նիստին դատավորը մասնակցում է պատմուճանով.
2. Դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանում է դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով).
3. Դատավորը, բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ և դատավորի անվամբ կնիք.
4. Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք.
5. Դատավորին տրամադրվում է դատարանի անվանմամբ դրոշմակնիք.
6. Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը.
7. Յուրաքանչյուր դատավոր ունի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե.
8. Յուրաքանչյուր դատավոր ունի էլեկտրոնային թվային ստորագրություն: