FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  189

Հանրային քրեական հետապնդում հարուցելը.
1. Անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստերի առկայության դեպքում քննիչն իրավասու է հսկող դատախազին ներկայացնելու անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն` նշելով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև կցելով վարույթի վերաբերելի նյութերը: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձի ձերբակալված լինելու դեպքում քննիչը սույն մասով նշված միջնորդությունը և նյութերը հսկող դատախազին է ներկայացնում ոչ ուշ, քան ձերբակալման որոշումն անձին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում.
3. Միջնորդությունը և այն հիմնավորող նյութերը ստանալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում, հսկող դատախազը որոշում է կայացնում անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ քրեական հետապնդում հարուցելու հիմքի բացակայության դեպքում իր որոշմամբ մերժում է քննիչի միջնորդությունը.
4. Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նշվում են անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ, մեղադրանքի փաստական հիմքը` մեղսագրվող արարքի էությունը, կատարման տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են առկա ապացույցներով, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը).
5. Այն դեպքում, երբ անձին վերագրվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով նախատեսված մի քանի արարքներ, որոշման մեջ նշվում են դրանցից յուրաքանչյուրի փաստական հիմքը և իրավական գնահատականը.
6. Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հսկող դատախազը կարող է կայացնել նաև իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  189

7. Դատախազն իրավունք չունի քննիչին հանձնարարելու ներկայացնել անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշակի բովանդակությամբ միջնորդություն կամ կազմել այդպիսի որոշման նախագիծ: