Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 409 Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի ընդհանուր պայմանները. 1. Սույն գլխի դրույթները կիրառվում են այն անձանց վերաբերյալ վարույթներով, որոնց տաuնութ տարին չի լրացել ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահին, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնց տարիքը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում հայտարարում են, կամ ողջամտորեն ենթադրվում է, որ անչափահաս են, քանի դեռ սույն օրենսգրքով սահմանված կարգով չի հաստատվել հակառակը. 2. Անչափահաuին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացվում է uույն oրենuգրքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով uույն գլխով նախատեսված կանոնները. 3. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անչափահաuի դաստիարակության, բնակության, կրթության կամ աշխատանքի բնականոն պայմաններն ապահովելու, ինչպես նաև ոչ իրավաչափ ներգործությունից նրան առավելագույնս զերծ պահելու համար. 4. Անչափահասի նկատմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի և ներգործության մյուս միջոցները պետք է համարժեք լինեն նրան վերագրվող հանցանքի փաստական հանգամանքներին և ծանրության աստիճանին, ինչպես նաև անչափահաuի անձին, նրա սոցիալական և հոգեկան վիճակին: |