FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  89

Ապահովագրական միջնորդների ռեգիստրը.
1. Ընկերությունը կամ վերաապահովագրական ընկերությունը կարող է օգտվել միայն այն միջնորդների ծառայություններից, որոնք հաշվառված են Կենտրոնական բանկի կողմից վարվող ռեգիստրում կամ հանդիսանում են սույն օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործունեություն իրականացնող անձինք.
2. Ապահովագրական բրոքերին և ապահովագրական գործակալին միջնորդների ռեգիստրում հաշվառում և հաշվառումից հանում է Կենտրոնական բանկը.
3. Կենտրոնական բանկը, առանց Ընկերության միջնորդության, ապահովագրական գործակալին հաշվառումից կարող է հանել միայն ապահովագրական գործակալի կողմից սույն օրենքի և ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում: Գրանցումից հանելու դեպքում Կենտրոնական բանկը պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցի այն Ընկերություններին, որոնց գործակալն է հանդիսանում տվյալ անձը.
4. Գրանցված ապահովագրական միջնորդների ցանկը, նրանց վերաբերյալ տվյալները պետք է հրապարակվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում: