FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը.
1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած են ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը.
2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝
    1) քարտեզագրման տվյալները.
    2) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.
    3) ջրային և առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.
    4) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.
    5) բնական ջրային ռեսուրսներից ջրառի և հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.
    6) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը.
3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են` ղեկավարվելով սույն օրենքով և սահմանված գերակայություններով, Ծրագրով` հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները.
4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում հասարակության մասնակցությունը ապահովվում է հասարակական լսումներ և քննարկումներ կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելով: