Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 104 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները. 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով: Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով. 2. Եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա համապատասխան գույքը վերադարձվում է ընկերությունից դուրս եկող մասնակցին: Նման գույքի բնականոն մաշվածության հետևանքով նվազած արժեքը չի հատուցվում. 3. Ընկերության մեջ չմտած ընկերության մասնակցի ժառանգի կամ ընկերության մասնակից իրավաբանական անձի իրավահաջորդի հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան: 5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |